1805 դիտում
14:58 27-05-2021
Հիմա գյուղացուն ասում են՝ չես հասցնում, ի՞նչ է եղել, բրախի էդ հողը, գնա մի տեղ աշխատի. Ռոբերտ Քոչարյան. News.am
Գյուղատնտեսության ոլորտը վերջին տարիներին կայուն անկում է ապրում ինձ համար անհասկանալի դրսեւորումներով, որովհետեւ այդպես չի լինում: Այս մասին գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը, հայտնում է News.am-ը։
«Կարող է շատ անհաջող տարի լինի որոշ ուղղություններով նվազում ունենաս, բայց երբ կայուն անկում է ապրում մի ամբողջ ոլորտ եւ անկումը շատ ավելի վտանգավոր եմ տեսնում, որովհետեւ դա եւ ֆիզիկական ծավալների անկում է, եւ ՀՆԱ-ում գյուղատնտեսության մասնաբաժնի անկում է գնում: Սա նշանակում է, որ ավելի խորքային խնդիրներ կան այս ոլորտում: Ցավոք այսօր չկա մի մարմին, չկա պատասխանատու անձը, որը պետք է դրա բացատրությունը տա: Այս ոլորտում զբաղված է մեր բնակչության 25-30 տոկոսը եւ մենք չգիտենք, թե ումից պահանջենք»,-ասաց նա:
Քոչարյանը նկատեց, որ նախ պետք է վերականգնվի գյուղատնտեսության նախարարությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում մտնենք, թափ տանք, ասենք՝ ինչ է անում:
«Պետությունը պետք է իր գիտելիքներով ուղղություն տա գյուղացուն, աջակցի: Դա պարարտանյութն է, թունաքիմիկատներն են եւ այլն: Դրանք միշտ արվում էր, հիմա ես լսել եմ, որ ընդհանրապես ձեռ են քաշել, գյուղացուն թողել են մեն-մենակ հողի հետ ու ասում են՝ կռիվ տուր: Որ գյուղացին ասում է՝ չի լինում, ինքնարժեքը չեմ հասցնում, ասում են՝ ի՞նչ է եղել, բրախի էդ հողը, գնա մի տեղ աշխատի: Էնպես են ասում՝ գնա արդյունաբերությունում աշխատի, ոնց որ արդյունաբերությունդ է աճում: Էդ անտերն էլ չի աճում»,-ասաց երկրորդ նախագահը:
Նա հիշեցրեց, որ իր ժամանակ հարկայինին ասվել էր, որ եթե որեւէ մեկը փոքր բիզնես է բացել հատկապես վերամշակման ոլորտում, պետք է մեկ տարի մոռանալ այդ մարդու մասին, թողնել, որ աշխատի:

Նմանատիպ նյութեր
3498 դիտում
15:09 28-04-2021
Հիմա ինչո՞ւ եմ հետ գալիս, ինձ հետ բերեցին. Ռոբերտ Քոչարյան. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
637 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
688 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան
844 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան