211652_close_icon
views-count1446 դիտում article-date 20:21 31-05-2021

ՀՀ նախագահը ստորագրել է Արա Այվազյանի հրաժարականի դիմումը

ՀՀ նախագահի հրամանագրով  արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ազատել զբաղեցրած պաշտոնից»,- նշվում է որոշման մեջ։

Նմանատիպ նյութեր