211652_close_icon

Նոյեմբերյանցի կին թեկնածուները բավականին ակտիվ են. «Փաստ»

views-count1440 դիտում article-date 10:35 01-06-2021
«Փաստ» օրաթերթը գրում է․ Ինչպես հայտնի է, օրենսդրության համաձայն, ԱԺ ընտրությունների համամասնական ցուցակներում «յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը»: Հայաստանում (նաև շատ երկրներում) այս պարագայում միշտ էլ նկատի է առնվում, որ կանանց թիվը 30 տոկոսից պակաս չպետք է լինի: ԿԸՀ ներկայացված ցուցակների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ մարզային բնակավայրերից բավական ակտիվ են հատկապես նոյեմբերյանցի կին թեկնածուները, որոնք ընդգրկված են ցուցակների պատվավոր հորիզոնականներում:

Մասնավորաբար, Մանուշ Նասիբյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի անցողիկ տեղում է, Արմինե Վարղամյանը «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի երրորդ համարն է, Սոնա Գուլքանյանը՝ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության միասնական ցուցակի երրորդը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր