19310 դիտում
18:09 01-06-2021
Երևանի քաղաքապետի կարգադրությամբ ԵՊՀ-ի և Լևոն Շանթի դպրոցի բակում վտանգավոր ծառերը հեռացվում են, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ուղտի ականջում քնած է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ հունիսի 1-ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ Երևանի քաղաքապետարանի կանաչապատման աշխատակիցները ժամանել են կենտրոն վարչական շրջանի Ալեք Մանուկյան փողոց ՝ Լևոն Շանթի անվան դպրոցի և Երևանի պետական համալսարանի բակ, որտեղ սկսել են վերջապես իրականացնել իրենց դարն ապրած, իրենից վտանգ ներկայացնող հսկայական ծառերի էտման ու հեռացման աշխատանքները:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոոլրագրող Գագիկ Շամշյանը, կանաչապատման աշխատակիցները արդեն մի քանի վտանգավոր ծառեր էտել են, մի քանիսը՝ հեռացրել, մնացածն էլ 1-2 օրվա ընթացքում են հեռացնելու կամ էտելու:
Եթե Երևանի քաղաքապետարանը օպերատիվ արձագանքեց «Սուր անկյուն» հաղորդաշարի հաղորդմանը և SHAMSHYAN.com-ի հրապարակմանը, ապա նույնը չես կարող ասել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մասին, ովքեր չեն ուզում վերացնել իրենից վտանգ ներկայացնող էլեկտրալարերի խնդիրը, քանի որ այն ասես «որպես լվացքի պարան» կախված է քաղաքացիների գլխին ու մի թեթև քամի՝ չի բացառվի, որ լարերը կպոկվեն:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մայիսի 13-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։25-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանում՝ Ալեք Մանուկյան փողոցում, հսկայական բարդին արմատից պոկվել և ընկել էր Երևանի պետական համալսարանի բակում կայանված BMW X3, Nissan X Trail և Opel մակնիշի ավտոմեքենաների վրա։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկային։
Դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները սահմանազատել էին տարածքը և սպասում էին, թե երբ կժամանեն Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմից։
Ծառի ընկնելու հետևանքով Opel-ն ամբողջովին դարձել էր ոչ շահագործելի, մյուս ավտոմեքենաները նույնպես վնաս են կրել։ Ո՞վ է փոխհատուցելու քաղաքացիների վնասը, դեռևս պարզ չէ։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում համալսարանի և հարևանությամբ գտնվող Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցի աշխատակիցներն ասում էին. «Նման ծառեր շատ կան այս հատվածում։ Բազմիցս թե գրավոր, թե բանավոր դիմել ենք, որպեսզի այս ծառերի խնդիրը լուծեն, սակայն ոչ մի դրական պատասխան չենք ստացել։ Երջանիկ պատահականություն է, որ այսօր ծառի տապալման հետևանքով մարդկային կորուստներ չենք ունեցել։ Բայց եթե մյուս վտանգավոր ծառերի խնդիրը չլուծվի, չկա երաշխիք, որ ընկնելու հետևանքով քաղաքացիները չեն տուժի»։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2017 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)