211652_close_icon
views-count12991 դիտում article-date 10:44 02-06-2021

Երբ դեռ վարչապետ եղած ժամանակ Գյումրի եկա, շատ պրոբլեմային էր, կենտրոն չկար, տնակներ էին․ Ասեցի՝ եթե երկրորդ անգամ գամ, բան փոխված չլինի, ինձ էստեղ կփտեն․ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երբ կպած, եռանդով մի բան ես անում եւ քեզ թվում է, թե ռեսուրսներդ բավարար չեն, բայց էդ անելուդ վրա ռեսուրսները հավաքվում են. երբ աղետի գոտով զբաղվում էինք, մեկ էլ զանգ եմ ստանում Հանթսմանից, թե ուզում եմ մի ծրագիր անել. Ես ասի՝ քո ցավը տանեմ, ես էլ քո նման մարդկանց եմ սպասում: Այս մասին մայիսի 31-ին Շիրակի մարզի քաղաքացիների եւ «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:

«Միանգամից թռանք, մի թաղամաս կառուցեց, դպրոց եւ այլն: Այդպիսի բազմաթիվ օրինակներ կան: Գյումրին այնքան հարազատ դարձավ: Երբ դեռ վարչապետ եղած ժամանակ Գյումրի եկա, շատ պրոբլեմային էր, կենտրոն չկար, տնակներ էին: Ասեցի՝ եթե երկրորդ անգամ գամ, բան փոխված չլինի, ինձ էստեղ կփտեն: Որովհետեւ գիտեմ, որ նախորդ իշխանությունը բավական վախով էին գալիս: Նպատակ դրվեց, որ այցից այց մի բան պետք է փոխվի, մի բան պետք է ավելանա Գյումրիում: Դրանից հետո Գյումրին եղել է այն քաղաքը, որտեղ այցելությունը ամենահաճելին է եղել: Այդ տարիներին Գյումրիում մոտ 20 հազար ընտանիք նոր բնակարան է ստացել»,-ասաց Քոչարյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր