211652_close_icon
views-count5254 դիտում article-date 18:22 02-06-2021

Գործի դրվեց հետհաշվարկի ժամացույցը

Հունիսի մեկին  մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայի սկզբնամասը երեկոյան բազմամարդ էր: Հավաքվածները ուշադրությամբ դիտում, պտտվում էին այնտեղ տեղադրված օլիմպիական նոր խորհրդանիշի շուրջ, լուսանկարվում:

Դա հաճելի,անկաշկանդ մի արարողություն էր, մանավադ երբ ՀԱՕԿ –ի նախագահ Գագիկ Ծառուկյանը և կազմակերպության հովանավոր, Ucom  ընկերության տնօրեն   Արա Խաչատրյանը գործի դրեցին Տոկիոյի ամառային օլիմպիական 32 –րդ խաղերն ազդարարող հետհաշվարկի ժամացույցը:

ՀԱՕԿ – ի նախագահ Գագիկ Ծառուկյանը և գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը պատասխանեցին լրագրողների հարցերին: Խոսեցին մեր թիմերի և առանձին մարզիկների նախապատրաստական պարապմունքներից:

Ամեն բան արվում է Տոկիոյում Հայաստանի պատվիրակների հաջողությանը նպաստելու համար: Մարզիկներն ու մարզիչները լի են ճապոնական ստուգատեսում հայ մարզասերների հույսերն արդարացնելու վճռականությամբ:

Հետհաշվակի ժամացույցը այսօր  ցույց է տալիս, որ խաղերի մեկնարկին մնացել է 50 օր:

Նմանատիպ նյութեր