211652_close_icon
views-count2504 դիտում article-date 13:35 03-06-2021

Իրանը զրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկելու իրավունքից

Իրանի Իսլամական Հանրապետությունը և Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը զրկվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկելու իրավունքից։

Պատճառը կազմակերպության հանդեպ չարված վճարումներ են, որի մասին նշված է ՄԱԿ-ի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի` ԳԳ նախագահ Վոլկան Բոզկիրն ուղղված նամակում:

«Այս պահին ՄԱԿ-ի անդամ 5 երկրներ ապառք ունեն ՄԱԿ-ի կանոնադրության 19-րդ հոդվածի պայմանների համաձայն»,- ասվում է նամակում:

19-րդ հոդվածի համաձայն` Միավորված Ազգերի Կազմակերպությունը, որն իր անդամավճարի մասով պարտք ունի, իրավունք չունի քվեարկելու Գլխավոր ասամբլեայում «եթե նրա ապառքների գումարը հավասար է կամ գերազանցում է նախորդ երկու լրիվ տարիների համար դրանց հասնող մուծումների չափը»:

Նմանատիպ նյութեր