211652_close_icon
views-count13655 դիտում article-date 12:23 07-06-2021

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Վրաստանի քաղաքացի, 25-ամյա վարորդը DAF բեռնատարով կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
 
Ժամը 11:00-ի սահմաններում, Վրաստանի քաղաքացի, 25-ամյա Մուկրան Մեկուրիձեն՝ իր վարած DAF մակնիշի VZ 720 ZV համարանիշի ավտոմեքենայով՝ Բավրա-Գյումրի ավտոճանապարհի 8-րդ կմ-ին, Ղազանչի գյուղի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ նույն վաշտի հետաքննիչ Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Օպերատիվորեն ժամանել է նաև բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը տեղում ստանալով բուժօգնություն, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց:
 
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր