26614 դիտում
10:11 08-06-2021
Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Աբովյան քաղաքի սկզբնամասում բախվել են Volkswagen-ն ու Mercedes-ը, վերջինս հայտնվել է հետիոտնի ճանապարհին՝ բախվելով կամրջի ճաղավանդակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Երևաւն-Աբովյան ավտոճանապարհի՝ Տիեզերագնացների խաչմերուկում բախվել են Աբովյան քաղաքի բնակիչներ՝ 21-ամյա Վալերի Պետրոսյանի վարած Mercedes մակնիշի և 28-ամյա Գոռ Մարդանյանի վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում՝ բախվելով կամրջի ճաղավանդակին։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Միշա Ստեփանյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Մ. Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12841 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ