5803 դիտում
10:03 10-06-2021
Փաշինյանի հանդիպումներին մասնակցած քաղաքացիների մեծ մասը ձայն չի տա ՔՊԿ-ին. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի նախընտրական այցերի ժամանակ մարդաքանակ ապահովելու համար մարզպետարանները ջանք ու եռանդ չեն խնայում պետական կառույցների միջոցով որոշակի քանակի մարդ ապահովելու համար, որպեսզի «շեֆի» մոտ խայտառակ չլինեն, ինչպես նաև Ֆեյսբուքում դնելու կադրեր ունենան:
Սակայն «Փաստ» թերթի ստացած տեղեկություններով, Փաշինյանի հանդիպումներին մասնակցածների մեծ մասը ոչ մի դեպքում չի պատրաստվում ձայն տալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Մենք արդեն մի քանի մարզից տեղեկություններ ենք ստացել, որ հանդիպման գնացածներից շատերը հանդիպել են ընդդիմության ներկայացուցիչներին և հավաստիացրել, որ «ձեռքներս կկտրենք, էդ Նիկոլին կյանքում ձայն չենք տա»: Նրանք նաև ասել են, որ իրենք մինչև ընտրությունները ցանկություն չունեն ո՛չ անիմաստ պատմությունների մեջ ընկնել, ո՛չ էլ, առավել ևս, աշխատանքը կորցնել:
Սակայն քվեարկության ժամանակ իրենք միանշանակ մերժելու են այս իշխանություններին: Ի դեպ, եղել են այնպիսիք, որոնք պատմել են, որ առանձին պաշտոնյաներ իրենց խնդրել են միայն մասնակցել, ասել են՝ «կարևորը հիմա պադդերժկա արեք, ամոթով չմնամ, ընտրությանն ինչ ուզում եք, արեք»»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1006 դիտում
22:38 12-06-2023
Փաշինյանի գլխավորությամբ ՔՊԿ-ում քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրություններին առնչվող հարցեր
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը