211652_close_icon
views-count1006 դիտում article-date 22:38 12-06-2023

Փաշինյանի գլխավորությամբ ՔՊԿ-ում քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրություններին առնչվող հարցեր

Հունիսի 12-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնել է կուսակցությունն իր ֆեյսբուքյան էջում։

«Քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրություններին առնչվող հարցեր։

Հաստատվել է Աջափնյակ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում Սերոբ Սարգսյանի ընտրությունը։

Ամփոփվել են Քաղաքական ժողովի նախապատրաստական աշխատանքները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր