30436 դիտում
22:51 19-06-2021
Ավտովթար Արարատի մարզում, բախվել են Hyundai Sonata-ն և Ford Escape-ը. հղի ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 19:00-ին, Մասիս քաղաքի Հ. Վարդանյան փողոցի և Էջմիածնի խճուղու օղակաձև խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 33-ամյա Դավիթ Ղուկասյանի Hyundai Soanata մակնիշի և Արարատի մարզի բնակիչ, 32-ամյա Գրիգոր Հովհաննիսյանի վարած Ford Escape մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 32-ամյա Հայարփի Մ.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչ Հարություն Թորոսյանն ու տեսուչ Գեղամ Մովսիսյանը:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ու կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորի կյանքին, ով հղի է, վտանգ չի սպառնում:
Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+