10 տարի անց Լիբիային է վերադարձվել Մուամար Քադաֆիի օդանավը՝ «թռչող դղյակը»
Լիբիայի նախկին նախագահ Մուամար Քադաֆիին պատկանող օդանավը 10 տարի անց վերադարձել է Լիբիա։ Այս մասին հայտնել է Al-Hadath հեռուստաալիքը։
Կիրակի Airbus A340 օդանավը վայրէջք է կատարել Տրիպոլիի միջազգային օդանավակայանում։ Վերջին 10 տարիների ընթացքում 2011 թվականին սպանված Քադաֆիին պատկանող օդանավը գտնվել է Ֆրանսիայում։
Օդանավն անձամբ դիմավորել է Լիբիայի վարչապետ Աբդել Համիդ Դբեյբան։ Այն հանձնվել է Նախագահին կից ավիացիոն վարչության ենթակայությանը։