1661 դիտում
23:30 24-06-2021
Կառավարությունը մինչև օգոստոս կշարունակի ֆինանսական աջակցությունը ԼՂ-ից տեղահանվածներին հյուրընկալող անձանց
Կառավարությունը կշարունակի ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող անձանց հյուրընկալող ֆիզիկական անձանց, ինչպես նաև կացության կազմակերպման ծառայություններ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին՝ համապատասխան միջոցառումներով և կարգերով սահմանված աջակցության տրամադրումը ևս երեք ամիս՝ մինչև 2021 թվականի օգոստոսը ներառյալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
Այդ միջոցառումներն ավարտվում են 2021 թ. հունիսին:
Միջոցառումներից օգտվելու համար դիմումների ընդունման գործընթացի վերլուծության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել երկարացնել միջոցառումների ժամկետները՝ ևս երեք ամսով աջակցություն տրամադրել հունիս-օգոստոս ամիսների համար ևս:
Նմանատիպ նյութեր
1317 դիտում
20:07 07-11-2022
Մեկնարկել է տեղահանվածներին օգոստոս ամսվա 40 հազար դրամ աջակցության տրամադրումը
1357 դիտում
10:01 26-10-2022
Սունակի կառավարությունը կշարունակի ուժեղ աջակցությունը Կիևին
Այս բաժնից
1456 դիտում
15:39 16-01-2025
Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը
988 դիտում
15:18 16-01-2025
Սահմանվել է ընտանեկան բռնության ենթարկվածներին ժամանակավոր աջակցության հաշվեհամարի բացման և տնօրինման կարգը