29355 դիտում
10:53 25-06-2021
Խոշոր ավտովթար` Արագածոտնի մարզում․ 52-ամյա վարորդը Opel-ով բախվել է BMW-ին, վերջինս էլ` Honda-ին, Honda-ն էլ՝ Ford-ին․ կա վիրավոր, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 52-ամյա Գառնիկ Հովհաննիսյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 42-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել կայանված՝ Օհանավան գյուղի բնակիչ, 66-ամյա Գասպար Գրիգորյանին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ․ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով BMW-ն էլ բախվել է Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Մհեր Մանուկյանին պատկանող Honda մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ բախվել է Ուշի գյուղի բնակիչ՝ 35-ամյա Արտյոմ Բարսեղյանին պատկանող Ford մակնիշի ավտոմեքենային։
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Վահագն Էլոյանը, Հայկ Վարդանյանն ու Անուշավան Աղաջանյանը:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ավագ հետաքննիչ Ա․ Աղաջանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+