211652_close_icon
views-count1475 դիտում article-date 12:49 28-06-2021

Արցախի նախագահի աշխատակազմի թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 216 զանգ

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի արագ արձագանքման թեժ գծի աշխատակիցները հունիսի 21-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ընդունել են 216 զանգ, իրականացրել՝ 90 հետզանգ:

Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Զանգողների գերակշիռ մասը դիմել է սոցիալական բնույթի հարցերով։ Նախագահի աշխատակազմի լիազորությունների շրջանակներում իրականացվել են իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման ու արագ արձագանքման գործառույթներ:

Թեժ գծին հնարավոր է զանգել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով: Աշխատանքային ռեժիմն է՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00 - 18:00։

Սոցիալական բնույթի հարցերով ցանկալի է զանգահարել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության թեժ գծին՝ 114 կարճ հեռախոսահամարով:

Նմանատիպ նյութեր