211652_close_icon
views-count2129 դիտում article-date 12:29 29-06-2021

Գարի Լինեկեր. Սա երևի իմ տեսած ֆուտբոլի լավագույն օրն էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը տպավորված է մնացել Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչ փուլի Իսպանիա-Խորվաթիա և Ֆրանսիա-Շվեյցարիա հանդիպումներից:
 
«Միգուցե, սա ֆուտբոլի լավագույն օրն էր, որ ես երբևիցե տեսել եմ: Երկու անհավանական, իրար նման հանդիպում: Զարմանալ է», գրել է Լինեկերը:
 
Իսկապես, ապշեցուցիչ ստացվեցին երկու հանդիպումները: Երկուսում էլ հաշիվը բացեցին կարգով ավելի թույլ համարվող թիմերը՝ Խորվաթիան և Շվեյցարիան: Երկուսում էլ ֆավորիտները՝ Իսպանիան և Շվեյցարիան, հետո երեքական գնդակ խփեցին և առջևում էին 3:1: Ընդ որում, Բենզեման և Պոգբան դարձան երկու ֆանտաստիկ գոլի հեղինակ:
 
Բայց հետո Խորվաթիան ու Շվեյցարիան ոչ միայն կրճատեցին հաշվի տարբերությունը, այլ նաև վերջին վայրկյաններին հավասարեցին հաշիվը: Ուղղակի անհավանական է:
 
Միայն լրացուցիչ ժամանակներն այլ կերպ ստացվեցին: Իսպանացիները կարողացան ուշքի գալ և երկու գնդակ խփել, Խորվաթիային դուրս թողնելով մրցաշարից:
 
Իսկ ահա ֆրանսիացիները չկարողացան դա անել, հաղթողին որոշելու համար նշանակվեց 11 մետրանոց հարվածաշար, որտեղ ճակատագրական եղավ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր աստղ Կիլիան Մբապեի վրիպումը, և աշխարհի գործող չեմպիոնը պարտվեց: Փառահեղ երեկո էր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր