46427 դիտում
14:58 01-07-2021
Կառավարությունը Սամվել Ալեքսանյանի «Ալեքս տեքստիլ» ընկերությանն արտոնություն տրամադրեց
Կառավարությունն այսօրվա նիստում հարկային արտոնություն տվեց հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊԸ-ին: Կառավարությունը բավարարեց այդ ընկերության հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) սարքավորումները, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու վերաբերյալ:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2 094 374 500 արժեքով սարքավորումներն ու հումքը ներմուծվելու են` Իտալիայից, Թուրքիայից, Ռուսաստանի Դաշնությունից, մանվածքներն ու մնացած հումքը` Իտալիայից, Լեհաստանից, Էստոնիայից, Չինաստանից և Կորեայից։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 106 մլն դրամ:
Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են զուգագուլպաների արտադրության համար։ «Ալեքս Տեքստիլն» առաջիկա տարիներին շահագործման կհանձնի գերհզոր ու ժամանակակից սարքավորումներով հագեցած զուգագուլպայի նոր արտադրամաս։
Սեփականատերը խոստացել է 80 նոր աշխատատեղ՝ 167 000 դրամ միջին աշխատավարձով։
Նախնական տվյալներով՝ մինչև 2024թ նախատեսվում է արտադրել շուրջ 4 մլրդ դրամի արտադրանք, որից 20%-ը նախատեսվում է իրացնել ՀՀ տարածքում, 80%-ը՝ արտահանել միջազգային շուկա` 50%-ը՝ Ռուսաստան, 30%-ը՝ ԵՄ երկրներ:

Նմանատիպ նյութեր
2361 դիտում
12:19 02-05-2019
Կառավարությունն արտոնություն տվեց Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Տեքստիլին»
1606 դիտում
22:43 01-04-2023
Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությունում խուզարկություններ են իրականացվում․ Aravot.am
Այս բաժնից
538 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
577 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
709 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան