79467 դիտում
11:48 02-07-2021
Երևանում հայտնաբերվել է դիմակավորված, զենքի նմանվող առարկայով «CREDO» վարկային կազմակերպությունից մի քանի միլիոն թալանողին. նա 40-ամյա մենեջեր է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 1-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալաթիայի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի ծառայողները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզել են հունիսի 28-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցում գործող «CREDՕ» վարկային կազմակերպության Մալաթիայի մասնաճյուղում զենքի նմանվող առարկայով դիմակավորված ավազակային հարձակում կատարողի ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչներն այնուհետև դարանակալումներ են իրականացրել այդ կասկածյալի հավանական գտնվելու վայրերում, ապա կատարել բացատրական աշխատանքներ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ՝ 40-ամյա Աշոտ Դ-ն է, ով երեկ, կեսգիշերին մոտ, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ նրան ոստիկանները ներկայացրել են Մալաթիայի քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալ Աշոտ Դ-ն Երևանում գործող ընկերություններից մեկի մենեջեր է և ունեցել է վարկային պարտքեր և ըստ իր հայտնածի՝ դա է եղել պատճառը, որ դիմել է այդ քայլին։ Նրա նկատմամբ այս պահին էլ Երևանի դատարաններից մեկում գործ է քննվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ կատարված ավազակային հարձակման մասին ոստիկաններին ահազանգել էր Արմավիրի մարզի բնակչուհի՝ 29-ամյա Գայանե Գ-ն, ով աշխատում է նշված մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 28-ին դիմակավորված, զենքի նմանվող առարկայով ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում։
Ժամը 11։30-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ Անդրանիկի 147 հասցեում գործող CREDO վարկային կազմակերպությունում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել։
Ժամանել էին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության բաժնի պետ Վահե Մուշեղյանը։
Դեպքի վայր էին ժամանել նաև Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել էին, որ մի քաղաքացի՝ բժշկական դիմակով դեմքը փակած, գլխարկով, զենքի նմանվող առարկայով մտել էր նշված կազմակերպություն, զենքը պահել աշխատակցի ուղղությամբ և գումար հափշտակել, ապա դիմել փախուստի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 117+
117+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
73664 դիտում
12:55 05-08-2021
Իջևանում դիմակավորված ու նռնակի նմանվող առարկայով զինված անձը փորձել է թալայնել վարկային կազմակերպությունը
Այս բաժնից
12775 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ