73667 դիտում
12:55 05-08-2021
Իջևանում դիմակավորված ու նռնակի նմանվող առարկայով զինված անձը փորձել է թալայնել վարկային կազմակերպությունը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 4-ին դիմակավորված ու նռնակի նմանվող առարկայով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 03։35-ի սահմաններում անհայտ անձը դիմակավորված, նռնակի նմանվող առարկայով մուտք է գործել Իջևան քաղաքում գործող վարկային կազմակերպություններից մեկի մասնաճյուղ և աշխատակցին սպառնալով պահանջել գումար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մասնաճյուղի աշխատակիցը կարողացել է ճիշտ կողմնորոշվել և սեղմել է ահազանգման ոտնակը, ինչը նկատել է դիմակավորվածը, որից հետո դիմել է փախուստի։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը, ոստիկանության Իջևանի բաժնի պետ Վարդան Խաչատուրյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Իջևանի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Ավետիսյանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կատարվածի մասին ոստիկանությունում արդեն հաղորդում է ներկայացվել գիշերային գանձապահի կողմից։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործությունը բացահայտելու, կատարողին հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
53891 դիտում
09:45 07-05-2019
Դիմակավորված, դանակով և նռնակի նմանվող առարկայով ավազակային հարձակում՝ Երևանի «ՍԱՍ» սուպերմարկետում