5159 դիտում
23:16 05-07-2021
Պիտի շարունակենք աշխատել ու շենացնել մեր Հայաստանը․ Անուշ Ավակյանը պատրաստվում է ալբոմ թողարկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Համաճարակ, պատերազմ, իրար հաջորդող վատ իրադարձություններ, որոնք, իսկապես, կանգնեցրին կյանքն 2020 թվականից սկսած։ Բայց հայն ուժեղ է, մենք չպետք է կոտրվենք, նահանջենք, թուլանանք, ուրախացնենք թշնամուն։Պիտի ամուր ձեռք ձեռքի տանք ու ամեն մեկս մեր հնարավորության չափով շենացնենք,ծաղկեցնենք մեր երկիրը։
Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասաց երգչուհի Անուշ Ավակյանը, ով վերջերս հանրությանը ներկայացավ հայրենասիրական երգի պրեմիերայով։ Երգը կոչվում է «Հայաստան»։ Խոսքերի և երաժշտության հեղինակը ՄանեՀակոբյանն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Արտյոմ Աբովյանը։ «Երգը գրվել է դեռ 2 տարի առաջ, սակայն տարբեր պատճառներով պրեմիերան հետաձգվում էր։Անկախության տոնից 2 շաբաթ առաջ որոշեցի, որ այն հանդիսատեսին ներկայացնելու ժամանակն է, և ընդամենը 2 շաբաթում նկարահանեցինք և մոնտաժեցինք տեսահոլովակը։ Երգի և տեսահոլովակի համար շնորհակալ եմ ողջ ստեղծագործական խմբին, հատուկ շնորհակալություն եմ հայտնում Արթուր Մանուկյանին, ով գտնվում էր ԱՄՆ-ում, սակայն հեռակա ակտիվ մասնացել է տեսահոլովակի նկարահանումներին»,-ասաց երգչուհին։
Անուշը համաճարակի և պատերազմի ընթացքում չի դադարել աշխատել և աշխատանքները շարունակել է տաղավարային պայմաններում։ Կարանտինի ընթացքում մասնակցել է բարեգործական միջոցառումների, իսկ մինչ պատերազմը բազաթիվ համերգային ծրագրերով երգել է զինվորների համար։ Անդրադառնալով պրոդյուսերական ընկերության հետ համագործակցությանը՝ երգչուհին նշեց, որմիայն դրական արդյունք է տեսել համագործակցությունից։ ««Global Arts»-իհետ, որի ղեկավարն է Կարպիս Թիթիզյանը, սկսել եմ համագործակցել 2019 թվականից։ Այդ պահից ի վեր,իմ ուշադրությունն ու անելիքը երգով զբաղվելն է։ Պրոդյուսերական ընկերությունն ամեն բան կազմակերպում է․ ես ազատված եմ շատ ու շատ հոգսերից, որոնք արտիստն ունենում է, երբ աշխատում է միայնակ։
Ողջ թիմը իր գործի գիտակն է, և երկար տարիների փորձ ունի»,-ասաց երգչուհին։ Չնայած պրոդյուսերական կազմը խիստ է Անուշի հանդեպ, բայց երգչուհին առավել խիստ է ինքն իր հանդեպ։ «Կարելի է ասել՝ ամեն բան պատրաստ է մենահամերգի համար, սակայն ես կարծում եմ, որ դեռ աշխատելու տեղ շատ ունեմ։ Ուզում ամեն բան այնպես անել, որ հանդիսատեսը երկար ժամանակ չմոռանա լավ տպավորությունների մասին։ Դեռ 100 տոկոսով գոհ չեմ ինձանից, երբ զգամ, որ մաքսիմումին եմ հասնում, այդ ժամանակ կհայտարարեմ մենահամերգի մասին, որը հուսով եմ, շատ չի ուշանա»,-ասաց նա։ Երգչուհին պատրաստվում է նոր ալբոմ ներկայացնել՝ բաղկացած 9 երգից, որոնց մի մասը գրված են հենց իր համար։
«Շնորհակալ եմ մեր զինվորներին, ում շնորհիվ մենք կանք, ապրում ու ստեղծագործում ենք։ Մայրերին ևս շնորհակալություն նման որդիներ դաստիարակելու համար և, իհարկե, համբերություն։ Թող բոլոր տղերքը ողջ-առողջ վերադառնան իրեն ծնողներին, իսկ ովքեր չկան ՝ հավերժ փառք ու պատիվ նրանց»,- եզրափակեց երգչուհին։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3815 դիտում
23:20 10-10-2018
Արմեն Ավակյանը ներկայացրել է Հայաստանը. Երևանում տեղի է ունենում Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2815 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3967 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին