Հայաստանի հարկատուների հաշվին Իրանի քաղաքացիների անվճար պատվաստման հսկայական հերթեր են գոյացել. Էդգար Ղազարյան
«Ճիշտ այն պահին, երբ Իրանը՝ պետության Նախագահի մակարդակով ահազանգում է երկրում կորոնավիրուսի նոր ալիքի տարածման մասին, սահմանակից Հայաստանի իշխանությունները հայտարարում են Իրանից Հայաստան առողջապահական տուրիզմի զարգացման ծրագրերի մասին», իր ֆեյսբուքյան էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
«Ընդ որում, սա այն բացառիկ դեպքերից է, որ հայտարարություններն ու իրական գործողությունները համընկնում են, ինչի հետևանքով Երևանի Հյուսիսային պողոոտայում գտնվող փողոցային պատաստվման կետում Հայաստանի հարկատուների հաշվին Իրանի քաղաքացիների անվճար պատվաստման հսկայական հերթեր են գոյացել արդեն», գրել է նա: