57579 դիտում
21:13 12-07-2021
Վարդավառի օրվա առթիվ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի կարգադրությամբ իրականացվել է «Կյանքդ ու կյանքեր փրկելու համար խմիր թան, այլ ոչ թե ոգելից խմիչք» օպերացիան. այն գլխավորել է ՀՀ ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Կամո Ցուցուլյանը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 11-ին, Վարդավառի օրվա կապակցությամբ ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ հանրապետությունում իրականացվել է հատուկ օպերացիա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն կրել է «Կյանքդ ու կյանքեր փրկելու համար խմիր թան, այլ ոչ թե ոգելից խմիչք» անվանումը:
Օպերացիայի աշխատանքները ղեկավարելու համար այն դրվել է ՀՀ ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանի վրա:
Օպերացիայի շրջանակում ուժեղացված ծառայության են անցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին, 2-րդ և, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ վաշտերի ծառայողները՝ իրենց դասակներով:
Մարզերը սպասարկող Ճանապարհային ոտիկանության ծառայողները օպերացիայի արդյունքում հայտնաբերել են ոչ սթափ 124 վարորդ, որոնցից 33-ը տեղում՝ 1 տարի ժամկետով զրկվեց տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։
32 վարորդ մեքենան վարում էր առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ 83 մեքենա չուներ ԱՊՊԱ պայմանագիր, 2-ը առանց համարանիշի էին, մեկն էլ՝ փոխարինված համարանիշով։
Հայտնաբերված խախտումներից 14-ով նախապատրաստվում են նյութեր՝ նախաքննական մարմին ուղարկելու համար։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ուժեղացված ծառայությունը շարունակվելու է, իսկ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի և ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը հորդորում է վարորդներին, որպեսզի չարամտորեն չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, ոչ սթափ վիճակում չվարեն ավտոմեքենաներ, մեքենաները ունենան ԱՊՊԱ, հակառակ դեպքում՝ անկախ վարորդի զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, նրա վարած ավտոմեքենայի մակնիշից օրինախախտները ենթարկվելու են վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ՝ ավտոմեքենաները տեղափոխվելու են պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ օրինախախտ վարորդների մեջ եղել են նաև հանրապետությունում աչքի ընկնող անձինք, այդ թվում՝ ուժային կառույցների, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ:
SHAMSHYAN.com-ը այս պահին չի հրապարակում նշված անձանց անունները, հույս ունենալով, որ այդ անձինք իրենց ականջներին օղ արած կլինեն արդեն ու խմած չեն վարի ավտոմեքենան և չարամտորեն չեն խախտի ճանապարհային երթևեկության կանոնները:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այդ ուժեղացված ծառայության արդյունքում վերջին տարիներին առաջին անգամ է, որ Վարդավառի օրը լուրջ, ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարներ տեղի չեն ունեցել:
ՀՀ ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանն է