211652_close_icon
views-count1191 դիտում article-date 23:47 13-07-2021

Կուբայի ամբողջ տարածքում հակակառավարական հզոր ցույցեր են անցկացվել

Կուբայի տասնյակ քաղաքներում՝ Հավանայից մինչև Սանտյագո անցած հանգստյան օրերին հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ` պահանջելով կոմունիստական ռեժիմի և նախագահ Միգել Դիաս-Կանելի հրաժարականը։ Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

Ոստիկանությունն ու քաղաքացիական հագուստներով գործակալները տասնյակ մարդկանց բերման են ենթարկել։ Իրավապաշտպան Cubalex տարագիր խմբի տվյալներով` առնվազն 80 մարդ է ձերբակալվել, այդ թվում նաև անկախ լրագրողներ։

ԱՄՆ նախագհ Ջո Բայդենն ասել է, որ Ամերիկան կանգնած է Կուբայի ժողովրդի կողքին։

Կուբայի նախագահ Դիաս-Կանելը բողոքի ցույցերի պատճառը բարդել է ԱՄՆ-ի կողմից իրականացվող տնտեսապես ճնշելու քաղաքականության վրա։

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ Կուբայի իշխանությունները պետք է լսեն բողոքի ակցիաների մասնակիցների ձայնը, այլ ոչ մեղադրեն ԱՄՆ-ին։ Նա նշել է, որ կուբացիները բողոքում են, որովհետև հոգնել են բռնաճնշումներից, դժգոհ են կորոնավիրուսի դեմ անարդյունավետ պայքարից, տնտեսական անհաջող քաղաքականությունից և պարենի սակավությունից։

Երեկվանից Հավանայի փողոցները վերահսկում են ոստիկանական մեծաթիվ խմբեր։

Նմանատիպ նյութեր