211652_close_icon

ՍԴ-ն հեռացավ խորհրդակցությունների սենյակ՝ ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում կայացնելու

views-count2268 դիտում article-date 15:13 14-07-2021
Սահմանադրական դատարանը ավարտեց ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով գործի քննությունը, հեռացավ խորհրդակցությունների սենյակ՝ որոշում կայացնելու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կողմերի եզրափակիչ ելույթները լսելուց հետո ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ասաց. «Ես այս պահին հայտարարում եմ գործի քննության ավարտի մասին, դատարանը հեռանում է խորհրդակցությունների սենյակ՝  գործով որոշում կայացնելու համար»:

Որոշման հրապարակման օրվա և ժամի մասին կողմերը նախօրոք կտեղեկացվեն:

Նմանատիպ նյութեր