54745 դիտում
19:34 24-03-2022
Պարզվել է երեկ Արմավիրի մարզում Mitsubishi-ի և Opel-ի ողբերգական ավտովթարից մահացած պարուհու, վարորդների և վիրավորի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մաթևոս Մանասյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ մարտի 23-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mitsubishi-ն վարել է Արմավիրի մարզի բնակիչ, 52-ամյա Ռազմիկ Սարգսյանը, իսկ Opel-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ, 64-ամյա Գալուստ Գալստյանը:
Վթարի հետևանքով Opel-ի ուղևորուհի, Երևանի բնակիչ, 39-ամյա Արմինե Ավետիսյանը, ով Երևանում հայտնի ակումբներից մեկում պարուհի էր, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ Opel-ի մյուս ուղևոր, Երևանի բնակիչ, 51-ամյա Ռուզաննա Մելքումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Մարգարա-Էջմիածին ավտոճանապարհի Լուսագյուղի վարչական տարածքում՝ Սև ջուր կոչվող կամրջի վրա, բախվել էին Mitsubishi Pajero io և Opel մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 հոգի, ով Opel-ի ուղևորներից է եղել, տեղում մահացել էր:
Օպերատիվորեն ժամանել էին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել էր նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Բդոյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բարոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մաթևոս Մանասյանի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+