59897 դիտում
19:04 16-07-2021
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Hyundai Sonata-ն, Mercedes–ն ու ՍAZ-ը. վերջինը, գլխիվայր շրջվելով, հայտնվել է Սևանա լճի ափի մոտ՝ ծառերի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 70-րդ կ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 31-ամյա Զոհրաբ Մաթոսյանի վարած ՍAZ 465 մակնիշի, Երևանի բնակիչ, 54-ամյա Էդվարդ Սուքիասյանի Mercedes C180 մակնիշի և Արտաշատ քաղաքի բնակիչ, 27-ամյա Դավիթ Մադաթյանի վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ՍAZ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և գլխիվայր հայտնվել Սևանա լճի ափին՝ ծառերի մեջ:
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականներն ու սահմանազատել տարածքը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասաի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Բակուր Սարիբեկյանն ու Հարություն Մարգարյանը:
Փաստի առիթվ Հ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել են սթափ:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուիցչները:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 211+
211+