3583 դիտում
17:56 20-07-2021
«Դուք տեղյա՞կ եք, որ մի հատ տղա վերջերս մուրճը ձեռքին վազվզում էր հանրապետությունում եւ ասում էր՝ բոլորի գլուխը պիտի ջարդեմ, վրեժ». Վազգեն Մանուկյանը բարկացավ. aravot.am
aravot.am-ը գրում է. Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստին անփոփոխ թողեց նրա խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածուն փետրվարի 20-ին ընդդիմության հանրահավաքի ժամանակ իր ելույթում հայտարարել էր. «Ցանկացած պահ, դա կլինի այսօր, դա կարող է լինել մեկ շաբաթ հետո, կարող է լինել 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը»: Դա որակվում է որպես իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչ ու Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով:
Լրագրողների հետ ճեպազրույցում Վազգեն Մանուկյանն ասաց, որ այդ արտահայտությունները քաղաքական են: Նա բարկացավ լրագրողներից մեկի այն ձեւակերպումից, որ քաղաքական հայտարարության մեջ հնչել է կոչ, որը, ըստ մեղադրողի, Քրեական օրենսգրքով չթույլատրված արարք է եւ հարցրեց. «Դուք տեղյա՞կ եք, որ մի հատ տղա վերջերս մուրճը ձեռքին վազվզում էր հանրապետությունում եւ ասում էր՝ բոլորի գլուխը պիտի ջարդեմ, վրեժ, պողպատյա մանդատ…եւ այլն: Երբ որ այդ հարցը Սահմանադրական դատարանում բացվեց, դատախազը հայտարարեց, որ քաղաքական գործիչն իրավունք ունի այդպիսի հայտարարություններ անելու: Իմ արտահայտությունը անհամեմատ ավելի մեղմ էր»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1030 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1003 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
934 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր