211652_close_icon
views-count2501 դիտում article-date 10:09 24-07-2021

ՏԻՄ ընտրությունները թեժ են լինելու. ուզում են օգտագործել «պողպատյա մանդատի» բլեֆը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Աշնանը Հայաստանում սպասվում են ՏԻՄ ընտրություններ։ ԿԸՀ որոշմամբ, դրանք նախատեսված սեպտեմբերի 26-ի և հոկտեմբերի 17-ի փոխարեն կկայանան, համապա-տասխանաբար, հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին: Հիմա արդեն քաղաքական ուժերն սկսել են պատրաստվել այդ ընտրություններին:

«Փաստ» թերթի տեղեկություններով, դրանց առանձնահատուկ ոգևորվածությամբ պատրաստվում են հատկապես իշխանությունները։ Ավելին, նրանք հույս ունեն ՏԻՄ ընտրություններում հերթական անգամ օգտագործել «պողպատյա մանդատի» բլեֆը և հաջողության հասնել։ Իշխանություններն իրենց գործը թեթևացնելու համար նպատակ ունեն մինչև աշուն հնարավորինս շատ համայնքներում հասնել գործող համայնքապետների պաշտոնանկության և սեփական թիմի ներկայացուցիչներին նշանակել։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, սակայն, իշխանությունը բավականին մեծ անհանգստություն ունի, քանի որ նրանք, ովքեր ընտրական գործընթացներում «վիզ են դրել» իրենց համար, երիտասարդ են, չունեն համապատասխան փորձ ու գիտելիք։ Չնայած այն հանգամանքին, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ նախընտրական շրջանում խոսք են տվել իրենց աջակիցներին՝ «նրանց համար անել ամեն ինչ», սակայն ներկայումս գիտակցում են, որ նման թույլ կադրերով ընտրության գնալը կատարյալ ձախողում է, և իրենց կադրերն ուղղակի չեն «ձգելու»։

Ավելին, մենք տեղեկություն ունենք, որ ընդդիմադիր հիմնական ուժերը տրամադրված են ակտիվ մասնակցել ՏԻՄ ընտրություններին, ինչի համար իրենց ներուժը կենտրոնացրել են և տեղերում լուրջ ֆիգուրներ են պատրաստվում առաջադրել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր