29178 դիտում
18:14 25-07-2021
Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mitsubishi-ն, Opel-ը և ՎԱԶ-2101-ը. Opel-ն էլ հայտնվել է վերջինիս վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Միշա Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 17-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 17:45-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի գազալցակայանի դիմաց բախվել են Արմեն Պետրոսյանի վարած ՎԱԶ-2101 մակնիշի, Ռուդոլֆ Ամիրջանյանի վարած Opel մակնիշի և Արտաշես Աբազյանի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները:
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ Opel-ն էլ մասամբ հայտնվել է «Ջորիի» վրա:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+