211652_close_icon
views-count3295 դիտում article-date 22:45 25-07-2021

Գործ ունենք մի ունիվերսալ, անխոցելի գործչի հետ, որը կարող է բառիս ամենաբուն իմաստով ամենավատ բանն անել, սակայն միշտ էլ արդարանալ. Մհեր Հակոբյան

«Նոր խոսում էինք, մի միտք բյուրեղացավ մոտս: Դիմում եմ սա կարդացող նիկոլական կամ նիկոլ ընտրած մարդկանց», իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Մհեր Հակոբյանը:

«Հարցս հետևյալն է՝

Հարգելներս, ԿԱ՞ ՄԻ ՊԱՀ, ասենք օրինակ 2021 թ-ի աշուն, 2022 թ-ի գարուն, 2023 թ-ի ցանկացած օր և այլն՝ մի ՊԱՀ, որից հետո, եթե ՀՀ պետական կառավարման հարցում ինչ որ թերություն եղավ, արդեն ուղղակի իրավունք կունենաք հենց նիկոլին մեղադրել և չեք ասի՝ թե բա… նախկինները: Կա՞ նման պահ, թե՞…

Եթե չկա, ուրեմն ասեմ, որ մենք գործ ունենք մի ունիվերսալ, անխոցելի գործչի հետ, որը կարող է բառիս ամենաբուն իմաստով ամենավատ բանն անել, սակայն միշտ էլ արդարանալ՝ նախկինները, այսինքն՝ լինել անխոցելի, անսխալական:

Հարցս լուրջ էր, ակնկալում եմ լուրջ պատասխան»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր