3064 դիտում
12:25 28-07-2021
Շոյգուն հայտնել է Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի համատեղ զորավարժությունների մասին
Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը համալիր զորավարժություններ կանցկացնեն` Աֆղանստանից ամերիկյան զորքերի և ՆԱՏՕ-ի զորակազմի դուրս բերման ֆոնին: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Գրում է tass.ru-ն։
«Ընդհանուր առմամբ, եթե խոսենք մեր համագործակցության մասին, այն բավականին հաջող է զարգանում: Մենք համալիր զորավարժություններ ենք անցկացնում Տաջիկստանի հետ` կապված այն սպառնալիքների հետ, որոնք առաջանում են: Առջևում զորավարժություններ են ուզբեկ գործընկերների հետ, որին կհաջորդեն եռակողմ զորավարժությունները` Ռուսաստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի մասնակցությամբ»,- այսօր ասել է Շոյգուն տաջիկ պաշտոնակից Շերալի Միրզոյի հետ հանդիպման ժամանակ:
Շոյգուի խոսքով` «բազմաթիվ տարատեսակ սպառնալիքներ և ռիսկեր են ստեղծվում»: «Այնուամենայնիվ, մենք պետք է ՀԱՊԿ և Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում ոչ միայն հարցեր քննարկենք, այլև համապատասխան որոշումներ կայացնենք և համապատասխան միջոցառումներ ձեռնարկենք Հավաքական անվտանգության մասին պայմանագրի երկրների սահմանների ու տարածքների անվտանգության ապահովման համար»,- ասել է նա:

Նմանատիպ նյութեր
1620 դիտում
10:26 10-08-2021
Աֆղանստանի սահմանի մոտ Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինավարժանքներն ավարտվեցին
3139 դիտում
20:01 28-09-2019
Նիկոլ Փաշինյանը հետևել է զորավարժությունների ընթացքին, դիմել զորավարժությունների մասնակիցներին
Այս բաժնից
1279 դիտում
17:28 12-01-2025
Եմենի լիցքավորման կայաններից մեկի վթարից զոհերի թիվը հասել է 15-ի
1150 դիտում
17:16 12-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը
1207 դիտում
16:23 12-01-2025
Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա