2933 դիտում
14:21 29-07-2021
Սահմանին լարված էր, իսկ Սոթքի համայնքապետը Երևանում էր. ես գնամ, դուք մտածեք. Սանոսյան․ Sputnik Արմենիա
Սոթք համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը բազմաթիվ քրեական գործերով է անցնում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ էր երեկ Ավետյանն ԱԱԾ կանչվել։ Գրում է Sputnik Արմենիան։
«Սոթքի համայնքապետը տարբեր քրեական գործերով է անցնում։ Իսկ թե ինչ գործերով` հարցրեք իրեն կամ ԱԱԾ–ին»,–ասաց Սանոսյանը։
Հարցին, թե նորմա՞լ էր, որ երեկ սահմանին լարված իրավիճակ էր, իսկ Սոթքի համայնքապետին ԱԱԾ են կանչում, Սանոսյանը հարցով պատասխանեց, թե նորմա՞լ է, որ նման դեպքեր էին սահմանին, իսկ Ավետյանը Երևանում էր։ Սանոսյանը նշեց` Սոթքի համայնքապետին կանչել էին Գեղարքունիքի ԱԱԾ, բայց պարզվել էր` նա Երևանում է։
«Ես գնամ, դուք մտածեք` դա նորմա՞լ է, թե չէ»,–իր խոսքն ամփոփեց Սանոսյանը։
Հիշեցնենք, որ երեկ Սոթքի համայնքապետին ԱԱԾ էին կանչել։
Հիշեցնենք նաև՝ հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Նմանատիպ նյութեր
3049 դիտում
15:23 01-04-2014
Մամիկոն Խոջոյանը գիտակցության գալուց հետո անընդհատ ասում է՝ գնամ, գնամ…
6735 դիտում
15:49 29-07-2022
Ավելի լավ է գնամ դատվեմ, քան գնամ այդ հանձնաժողովի անձանց հարցերին պատասխանեմ. Մովսես Հակոբյան. «Իրավունք»
Այս բաժնից
889 դիտում
16:12 23-10-2024
Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ