211652_close_icon
views-count13297 դիտում article-date 12:20 01-08-2021

Թուրքիայի հարավ-արևմտյան ափին 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր՝ օգոստոսի 1-ին՝  վաղ առավոտյան, Թուրքիայի հարավ-արևմտյան ափին 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է TACC-ը. հղում անելով  երկրի արտակարգ իրավիճակների գործակալությանը:

Աղբյուրի տեղեկություններով՝  երկրաշարժը տեղի է ունեցել Մուղլա նահանգի Դաթչա քաղաքի մերձակայքում տեղական ժամանակով առավոտյան 7,31-ին: Օջախը գտնվել է 14,85 կմ խորության վրա:

Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել:
 

Նմանատիպ նյութեր