211652_close_icon
views-count2524 դիտում article-date 13:33 05-08-2021

Լուկաշենկոն ուժայիններին կարգադրել է փակել երկրի սահմանը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուժայիններին հանձնարարել է ակտիվացնել պետական սահմանը պաշտպանելու և դրա խախտման փաստերը կանխելու աշխատանքը: Լուկաշենկոն այս մասին ասել է այսօր սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է belta.by-ն:

«Այսօրվանից ոչ մի ոտք Բելառուսի տարածք սահմանակից կողմից՝ լինի հարավից, թե արևմուտքից, չպետք է մտնի»,-ասել է նախագահը: 

«Փակեք սահմանի յուրաքանչյուր մետրը: Իզուր չէր, որ հսկայական միջոցներ ենք ներդրել սահմանապահ զորքերում, մեր ընդհանուր ուժային կառույցներում: Մեր ժողովուրդը պետք է հանգիստ լինի, պետք է իմանա, որ կան տղամարդիկ, որոնք պատրաստ են պաշտպանել իրենց»,-հավելել է երկրի նախագահը:

Նրա խոսքով՝ Բելառուսի արևմտյան սահմաններին՝ առաջին հերթին Լիտվայի և նույնիսկ Լեհաստանի հետ վերջին իրադարձությունները առնվազն տագնապալի են. խոսքն ապօրինի ներգաղթյալների խոշոր կուտակումների մասին է:

Նմանատիպ նյութեր