211652_close_icon
views-count7554 դիտում article-date 11:39 06-08-2021

Ադրբեջանի պաշտպանության նախարարը շրջայց է կատարել Քարվաճառում կառուցվող զորավարժարանում

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է Լեռնային Ղարաբաղի Քելբաջարի (Քարվաճառ) շրջան և ուսումնասիրել այնտեղ կառուցվող ուսումնական զորավարժարանը:

Ինչպես հայտնում է Minval.az-ը՝ հղում անելով երկրի պաշտպանական գերատեսչությանը, զորավարժարանը կառուցվում է բարձրլեռնային և դժվարհասանելի վայրերում տեղակայված զորամասերի անձնակազմերի պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով:

Զորքերի վերապատրաստման ծրագրի համաձայն՝ զորավարժարանում ուսումնամարզանքներ կանցկացվեն, որոնք ուղղված կլինեն տեղանքին հարմարեցված մարտեր մղելու ունակության զարգացմանը:

Նմանատիպ նյութեր