2373 դիտում
22:38 06-08-2021
Արտակ Բեգլարյանը անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու դպրոցականների ընդունելության կարգը և խնդիրները
ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 6-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված հանրակրթական դպրոցներում աշակերտների ընդունելության կարգին:
Իր խոսքում պետական նախարարը նշել է, որ կարգը գործում է 2020-2021ուս. տարվանից, և անհրաժեշտ է հասկանալ, թե նախորդ ուսումնական տարում ինչ խնդիրներ են վերհանվել, ինչը հնարավորություն կընձեռի կատարել համապատասխան բարելավումներ:
«Էլեկտրոնային ծրագրով գործող կարգի հիմնական նորամուծությունը աշակերտի բնակության վայրի սկզբունքն է, որի հիման վրա ինքնաշխատ կերպով ընդունելությունը կազմակերպվում է բնակության վայրին մոտիկ դպրոցում՝ իհարկե, որոշ հիմնավոր բացառություններով: Այս կարգն ունի իր դրական ու բացասական կողմերը, և այս խորհրդակցությամբ նպատակ ունեմ քննարկել բոլոր հանգամանքները, որպեսզի կարողանանք ընդունելության համակարգը դարձնել ավելի արդյունավետ, արդար ու մատչելի: Էական է և՛ կրթության իրավունքի, և՛ որոշակի կարգապահության ապահովումը, ինչը կերաշխավորի արդարացիություն և մատչելիություն: Մյուս կողմից անընդունելի է, որ կրթության իրավունքի կամ արդարացիության սկզբունքի իրացման ներքո չարաշահումներ լինեն: Մենք, որպես որոշումներ կայացնողներ, խնդիր ունենք լավագույն լուծումը գտնել այս իրավիճակում»,- ընդգծել է Արտակ Բեգլարյանը:
Առկա խնդիրների շուրջ պարզաբանումներ ու իրենց դիրքորոշումներն են ներկայացրել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ու անդամները, Ստեփանակերտի քաղաքապետը, դպրոցների տնօրեններ և պաշտոնատար այլ անձինք:
Շահագրգիռ քննարկումների արդյունքում որոշվել է որոշ բարելավումներով պահել առաջին դասարանցիների ընդունելության գործող կարգը և բնակության վայրի սկզբունքը, որը, սակայն, չի տարածվելու ավագ դպրոցների վրա:
Պետական նախարարը հանձնարարականներ է տվել համապատասխան մարմիններին՝ հետևողական ու սկզբունքային լինել վերհանված խնդիրների կարգավորման, ինչպես նաև տեղահանված երեխաների կրթության պատշաճ ապահովման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր
2034 դիտում
13:49 31-01-2020
Արտակ Բեգլարյանը Քարվաճառում Ալեքսանդր Քանանյանի և դպրոցականների հետ քննարկել է իրենց հուզող հարցերը
1878 դիտում
22:26 10-08-2021
Արտակ Բեգլարյանը հրավիրել է խորհրդակցություն՝ բնակարանային ապահովության ծրագրերի շուրջ
Այս բաժնից
1015 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2805 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
955 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում