1640 դիտում
17:13 07-08-2021
Ֆրանսիայում բողոքի համազգային օր է՝ ընդդեմ սանիտարական սահմանափակումների
Ֆրանսիայի ավելի քան 150 քաղաքի բնակիչներ այսօր բողոքի զանգվածային ակցիաներ են իրականանցնում՝ ընդդեմ սանիտարական սահմանափակումների, որոնք ընդունել են երկրի իշխանությունները՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Այս մասին հայտնում է France Info ռադիոկայանը-ը:
Սանիտարական անցաթղթերի դեմ հանդես եկող քաղաքացիները Փարիզում հավաքվել են Պոն դը Նյոյի կայարանի մոտ: Նրանք երթով կշարժվեն դեպի Շատլեի հրապարակը։ Մետրոյի մի քանի կայարաններ փակ են, երթեւեկությունը կանգնած է: Ցուցարարների շարասյունը կարգավորում են ոստիկանության աշխատակիցները:
Երթի մասնակիցները վանկարկում են «Ազատություն», «Մակրոն, մենք չենք ուզում ձեր սանիտարական անցաթղթերը»:
Ամռան ընթացքում սա Ֆրանսիայում տեղի ունեցող արդեն 4-րդ խոշորագույն բողոքի ակցիան է, որի ժամանակ բնակիչներն իրենց բողոքն են հայտնում «Քովիդ-19»-ի սահմանափակումների դեմ:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ խորհրդարանն օրինագիծ է ընդունել, որով նախատեսվում է բուժաշխատողների շրջանում պարտադիր պատվաստում իրականացնել, ինչպես նաև ընդլայնել սանիտարական անցաթղթերի կիրառումը: Առանց մնան անցաթղթի հնարավոր չի լինի օգտվել սրճարաններից կամ առևտրի կենտրոններից:

Նմանատիպ նյութեր
3042 դիտում
18:13 05-10-2016
Ստամբուլում բողոքի ցույց է անցկացվել մամուլի ազատության կոպիտ սահմանափակումների դեմ
Այս բաժնից
895 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
865 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
988 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար