4495 դիտում
12:44 10-08-2021
Ադրբեջանցիների կրակոցների հետևանքով Արցախում քաղաքացիական ավտոմեքենա է վնասվել․ Sputnik Արմեինա
Արցախի Մխիթարաշեն գյուղի ուղղությամբ ադրբեջանցի զինվորականների գնդակոծության հետևանքով քաղաքացիական ավտոմեքենա է վնասվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Մխիթարաշենի գյուղապետ Մխիթար Առստամյանը:
Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունն այսօր տեղեկացրել էր, որ օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավարևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում: Նշվում էր, որ բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ: Հայկական կողմը կորուստներ չունի։
Առստամյանի խոսքով՝ կրակել են ոչ միայն հայ զինվորականների դիրքերի, այլև գյուղի ուղղությամբ, քաղաքացիական մեքենա է վնասվել, բարեբախտաբար տուժածներ չկան։ Այժմ գյուղում իրավիճակը հանգիստ է։
Նրա խոսքով՝ հրաձգային զենքից արձակված կրակոցները պարբերաբար են հնչում, սակայն խոշոր տրամաչափի զենքերը վերջին ամիսներին առաջին անգամ են կիրառվել: Ադրբեջանցիների ամենամոտ դիրքը գյուղից ընդամենը մի քանի հարյուր մետր է հեռու։

Նմանատիպ նյութեր
1671 դիտում
16:39 11-08-2021
ԱԺ նախագահն առաջարկեց «զրոյացնել» այսօր տեղի ունեցած միջադեպը․ Sputnik Արմեինա
1408 դիտում
21:43 13-06-2023
Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա և այլ օբյեկտ. ՊՆ
Այս բաժնից
886 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
856 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
973 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար