1674 դիտում
16:39 11-08-2021
ԱԺ նախագահն առաջարկեց «զրոյացնել» այսօր տեղի ունեցած միջադեպը․ Sputnik Արմեինա
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ելույթում, դիմելով խորհրդարանական բոլոր խմբակցություններին, առաջարկեց «զրոյացնել» այսօր տեղի ունեցածը։ Գրում է Sputnik Արմեինա-ն։
«Հարգելով ՀՀ քաղաքացիներին, համարենք, որ այսօր սպառել ենք իրենց համբերությունը և վերջացնենք այս հռետորաբանությունը։ Սա համարեք իմ խորհրդանշական ձեռքը, որ մեկնում եմ ձեզ։ Ես համարում եմ, որ մենք կարող ենք և պետք է աշխատենք միասին»,– ասաց Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք՝ ԱԺ նիստում այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվանել էր «կապիտուլյանտ Նիկոլ», ինչից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անջատել էր նրա խոսափողն ու պատգամավորին դուրս հրավիրել ԱԺ ամբիոնից։
Իրավիճակն ավելի էր սրվել ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո։ Ալեն Սիմոնյանն արձագանքել էր, թե ՀՀ քաղաքացիները գնահատական տվել են, թե ով է «կապիտուլյանտը» եւ ով «հողատուն»։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները տեղից արձագանքել էին Սիմոնյանի հայտարարությանը, իսկ երբ Ալեն Սիմոնյանին այլևս չէր հաջողվել հանդարտեցնել բորբոքված կրքերը, նա ԱԺ դահլիճ էր հրավիրել անվտանգության աշխատակիցներին և հանձնարարել անջատել ուղիղ եթերի հեռարձակումը։
ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից հետո կային պատգամավորներ, ովքեր գրանցվել էին այդ թեմայի վերաբերյալ ելույթ ունենալու համար: Ալեն Սիմոնյանն իր ելույթում առաջարկեց հանել ելույթներն ու հանուն քաղաքացիների փակել այդ թեման, ինչը ընդդիմադիր գործընկերները չմերժեցին:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր
4495 դիտում
12:44 10-08-2021
Ադրբեջանցիների կրակոցների հետևանքով Արցախում քաղաքացիական ավտոմեքենա է վնասվել․ Sputnik Արմեինա
1811 դիտում
20:10 15-10-2014
Բլատերը և Պլատինին դատապարտել են Բելգրադում տեղի ունեցած միջադեպը
Այս բաժնից
976 դիտում
23:00 31-01-2025
Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներին
1084 դիտում
22:33 31-01-2025
ՊԵԿ նախագահը իրանական պատվիրակության հետ քննարկել է հայ-իրանական սահմանի մաքսային ընթացակարգերը
1714 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am