1851 դիտում
23:50 10-08-2021
Եվրամիությունը մեծացնում է աջակցությունը պատվաստումների արագացմանը Արևելյան գործընկերության երկրներում
Եվրամիությունը մեծացնում է Արևելյան գործընկերության երկրներում, այդ թվում՝ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների տեմպերի արագացմանն ուղղված աջակցության փաթեթի ծավալները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության գրասենյակը հայտնում է, որ Եվրամիության գործադիր մարմինը՝ Եվրահանձնաժողովը, գործընկեր երկրներում COVID-19-ի դեմ պատվաստումների տեմպերն արագացնելու ծրագրի շրջանակներում օգոստոսի 10-ին որոշում է կայացրել աջակցության փաթեթը 40 մլն եվրոյից 75 մլն եվրոյի հասցնելու՝ Արևելյան Գործընկերություն ծրագրի մասնակից վեց երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային անվտանգ և արդյունավետ պատվաստանյութեր մատակարարելու և պատվաստման տեմպերը բարձրացնելու նպատակով:
Աղբյուրը նշում է, որ հավելյալ 35 մլն եվրո աջակցության փաթեթի միջոցով Եվրամիությունը նպատակադրվել է պատվաստանյութերի գլոբալ դեֆիցիտի պայմաններում էապես ավելացնել դրանց հասանելիությունը Արևելյան Գործընկերության տարածաշրջանի համար՝ հեշտացնելով ԵՄ անդամ պետությունների կողմից պատվաստանյութերի տարածումը և փոխհատուցելով դրանց ծախսերը:
ԳՈՎԱԶԴ00:14Իմանալ ավելին
Այս օգնությունը, ըստ ԵՄ պատվիրակության հաղորդագրության, լրացնում է Եվրամիության աջակցությունը ԿՈՎԱՔՍ նախաձեռնությանը՝ պատվաստանյութերի արդար և համընդհանուր մատակարարումն ապահովող համաշխարհային հարթակին:

Նմանատիպ նյութեր
4406 դիտում
21:32 18-07-2017
Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան և Եվրամիությունը պատրաստվում են «Արևելյան գործընկերության» 2-րդ փուլին
4617 դիտում
14:21 01-07-2018
Կիմ Չեն Ընը խնդրել է Սի Ցզինփինին նպաստել Հյս. Կորեայի դեմ կիրառվող պատժամիջոցների չեղարկման գործընթացի արագացմանը
1592 դիտում
10:35 09-10-2015
Սաուդյան Արաբիան մեծացնում է Սիրիայի ապստամբներին տրվող աջակցությունը
Այս բաժնից
877 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
853 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
964 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար