2056 դիտում
09:25 11-08-2021
Ինչու Բաբկեն Թունյանը հայտնվեց լուսանցքում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանության ներսում այս օրերին քննարկվում է այն հարցը, որ իշխանական խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտնվել է լուսանցքում: Բանն այն է, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը պետք է ղեկավարեր Թունյանը, բայց ընդդիմությունն այն վերցրել է իր ձեռքը:
Մեր աղբյուրները նշում են, որ ներքին պայմանավորվածություն է եղել, որ եթե Թունյանի հանձնաժողովը «վերցնեն», ապա վերջինս կղեկավարի ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը, սակայն օգոստոսի 6-ին ԱԺ ՔՊ խմբակցությունը անակնկալ նիստ է արել ու կրկին որոշել են հանձնաժողովի նախագահ ընտրել, որտեղ առաջադրվել է նաեւ Բաբկեն Թունյանը, բայց ընտրել են Սիսակ Գաբրիելյանին:
Խմբակցության մեր աղբյուրները նշում են, որ այդ ամենի ստվերային կազմակերպիչը խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն է եղել, որը իր ՀԿ սեկտորի նախկին ներկայացուցիչներին հորդորում է ընտրել Սիսակ Գաբրիելյանին, ինչի հետեւանքով Թունյանը հայտնվել է լուսանցքում:
Ու հիմա խմբակցության ներսում քննարկում են, որ Թունյանն արժանի չէ, որ շարքային պատգամավորի կարգավիճակում մնա, ու ելքեր են փնտրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հարցը հասցնելու ու լուծում տալու համար»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1459 դիտում
08:45 18-11-2023
Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու օրը Բաբկեն Թունյանը մեքենա է գնել. «Ժողովուրդ»
2834 դիտում
10:45 21-02-2019
Բաբկեն Թունյանը շարունակում է Կարեն Կարապետյանի կառավարության գործունեությունը գովազդել. «Փաստ»
Այս բաժնից
787 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1042 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2338 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ