211652_close_icon
views-count31668 դիտում article-date 14:39 11-08-2021

ԱԻՆ 911-ի օպերատիվ աշխատանքի և փրկարարների ու բժիշկների օպերատիվ գործողության արդյունքում 81-ամյա տատիկին 5-րդ հարկի բնակարանից ավտանգ տեղափոխեցին հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, օգոստոսի 11-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 17 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը հերթական անգամ ապացուցեցին, որ ուրիշի ցավ չկա։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում Աջափնյակ վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցի շենքերից մեկի բնակչից, ով խնդրում է, որպեսզի փրկարարները մոտենան իր հայտնած վայր և օգնեն, որպեսզի 5-րդ հարկից 81-ամյա տատիկին տեղափոխեն և մոտեցնեն օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային։ 

Փրկարարներն ու բժիշկները, օպերատիվորեն ժամանելով քաղաքացու հայտնած վայր, տատիկին մոտեցնում են շտապօգնության ավտոմեքենային, որից հետո բժիշկները նրան տեղափոխում են հիվանդանոց։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր