211652_close_icon
views-count2399 դիտում article-date 12:38 12-08-2021

Արցախի նախագահը աշխատանքից ազատել է իր աշխատակազմի մի շարք պաշտոնյաների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է մի շարք հրամանագրեր, համաձայն որոնց՝ Արարատ Դանիելյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Ազգային ժողովում Արցախի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից, Հովիկ Ջիվանյանը՝ Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից, Սևակ Հակոբյանը՝ Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից, Լյուդմիլա Ֆարսյանը՝ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից:

Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Նմանատիպ նյութեր