211652_close_icon
views-count2671 դիտում article-date 23:03 12-08-2021

Ջրհեղեղի հետևանքով Թուրքիայում 11 մարդ է զոհվել

Թուրքիայի սևծովյան ափամերձ շրջաններում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով 11 մարդ է զոհվել: 

Այս մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների վարչության հաղորդագրությանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 10 մարդ մահացել է Կաստամոնու շրջանում, 1-ը՝ Սինոպում, ևս մեկը անհետ կորել է ափամերձ Բարթըն քաղաքում:

Մարմնական վնասվածքներ է ստացել 13 մարդ:

Նմանատիպ նյութեր