Չինաստանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 9 մարդ
Չինաստանի հարավարևմտյան Յունյնան նահանգում ջրհեղեղի հետևանքով 9 մարդ է զոհվել, ևս 5֊ն անհետ կորած են համարվում։ Այս մասին հայտնել է Չինաստանի քաղվարչության նախարարությունը, փոխանցում է ITAR-TASS-ը։
Առավել շատ են տուժել Բաոշան, Լինցան և Դալի քաղաքները։ Վնաս է հասցվել ավելի քան 1600 մարդու։ Աղետի շրջաններ օգնություն է ուղարկվել։