211652_close_icon
views-count1915 դիտում article-date 20:45 13-08-2021

Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է պաշտպանության և միջազգային անվտանգության հարցերը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հերթական խորհրդակցության ժամանակ քննարկել է պաշտպանության և միջազգային անվտանգության հարցերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը:

«Այսօր, ըստ ծրագրի, պետք է քննարկենք պաշտպանության եւ անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության հարցերը»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ այդ ոլորտում մի շարք հարցերի միայնակ արդյունավետ լուծումն անհնար է:

«Պետք է միավորել ջանքերը մեր գործընկերների հետ, որպեսզի ապահովենք նաև մեր սեփական անվտանգությունը», - նշել է նա:

Խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և այլք:

Նմանատիպ նյութեր