211652_close_icon
views-count5701 դիտում article-date 11:19 14-08-2021

Շուշիի կերպարվեստի թանգարանի Քանդակների պուրակի 51 քանդակ հանվել է. «Երկիր Մեդիա»

Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ ապրիլի 10-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Շուշիի կերպարվեստի թանգարանի Քանդակների պուրակի 51 քանդակ հանվել է, և տարածքն ամբողջությամբ մաքրվել է: Ահազանգում է Կովկասյան ժառանգության պաշտպանության (Caucasus Heritage Watch) միջազգային կազմակերպությունը: Կազմակերպությունն իր մտահոգված է այս արվեստի գործերի վիճակով, որոնք այդ թանգարանի սեփականությունն են: Գրում է «Երկիր Մեդիան»։

Կազմակերպությունը հարցադրումներ է ուղղում ադրբեջանական իշխանությանը. արդյոք քանդակների հեղինակները ներգրավված են եղե՞լ դրանց տեղահանման ժամանակ: Արդյոք քանդակների տեղափոխումը համահո՞ւնչ է Չեփման Թեյլորի նոր գլխավոր հատակագծին: Եվ ի վերջո ադրբեջանաակն իշխանությունները պետք է բացահայտեն առգրավված քանդակների գտնվելու վայրը և տեղեկացնեն, թե դրանք ինչպես են հասանելի լինելու հանրությանը:

Նշենք,որ Քանդակների պուրակում տեղ են գտել հայ և օտարազգի հեղինակավոր քանդակագործների աշխատանքները, որոնք ստեղծվել են Շուշիի Քանդակի միջազգային սիմպոզիումների ժամանակ: Քանդակի առաջին սիմպոզիումը կազմակերպվել է դեռևս 2011 թվականին՝ նվիրված Հակոբ Գյուրջյանի ծննդյան 130-ամյակին: Սիմպոզիումի նախագահն էր Ֆլորենցիա քաղաքում բնակվող քանդակագործ Վիգեն Ավետիսը: Արցախյան քանդակի առաջին միջազգային սիմպոզիումին մասնակցել են Ֆլորենցիայի եւ Հռոմի գեղարվեստի ակադեմիան ներկայացնող մեկուկես տասնյակ իտալացի քանդակագործ: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր