12915 դիտում
18:37 15-08-2021
Հեռավոր թվացող Աֆղանստանի վերջին իրադարձությունները Հայաստանի վրա չեն կարող չազդել․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
Աֆղանական իրադարձությունների գեոպիլիտիկ արձագանքը Հարավային Կովկասում։
Վերջին իրադարձությունները հեռավոր թվացող Աֆղանստանում Հայաստանի վրա չեն կարող չազդել՝ հետեւյալ պատճառներով։
1. Իսլամիստական շարժման հաղթանակը գերտերության աջակցությունը 20 տարի վայելող կառավարության նկատմամբ անխուսափելիորեն բերելու նոր իսլամիստական տրենդին ամբողջ աշխարհում՝ ներառյալ Թուրքիան եւ Ադրբեջանը։
2. Թուրքիայի համար բացվում է երկարաժամկետ խաղի նոր հեռանկար՝ Միջին Ասիայիում, ինչը ավելացնելու է Էրդողանի առանց այդ էլ անառողջ ախորժակը այլ տարածաշրջաններում։
3. Թեպետ այս պահին պաշտոնական Մոսկվան զուսպ է իրադարձությունների նկատմամբ եւ թալիբների հետ երկկողմ շփումների մեխանիզմներ ու փորձ է կուտակում, ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ի ասիական հատվածի համար առաջացող նոր մարտահրավերները ՝ տեռորիզմ, միգրացիա, սեպարատիզմ, նարկոտրաֆիկ, գլխացավանք կարող են դառնալ Ռուսաստանի համար, հավելյալ գեոպոլիտիկ լարվածություն եւ առկա սահմանափակ ռեսուրսների վերաբաշխում բերելով։
4. Թալիբները փաստացի հանդիսանում են Պակիստանի «պրոքսի» ուժ, իսկ հայ-պակիստանական հարաբերություններում որեւէ դրական հեռանկար տեսանելի ապագայում բացառված է (հիշեք նաեւ վերջին Արցախյան պատերազմում Պակիստանի թշնամական ներառումը)։
5. Ռուսաստանի սահմանների երկայնքով ապակայունացման նոր օջախների առաջացումը ավելացնելու է լարվածությունը նաեւ Հարավային Կովկասում։
Իսկ մեր երկիրը այս խառը ժամանակներում ղեկավարում է ոչ թե իր ժողովրդին առաջնորդող Մովսեսը, այլ անգլուխ ձիավորը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2620 դիտում
21:00 27-07-2016
Հուզականությամբ չազդել հանրային կարծիքի վրա
864 դիտում
20:44 24-11-2022
Մարդկային ներուժը մեկտեղելով կարող ենք լուծել անհնարին թվացող խնդիրներ. Արցախի ԱԺ նախագահ
Այս բաժնից
475 դիտում
17:34 21-01-2025
Այսօր Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը. Սեյրան Օհանյան
808 դիտում
15:50 21-01-2025
Մետրոյի արդիականացման և նոր կայարանների ծրագրերին առնչվող ևս մեկ հանդիպում է տեղի ունեցել