211652_close_icon
views-count3113 դիտում article-date 12:05 17-08-2021

Եվրոպան պետք է հումանիտար միջանցքներ ստեղծի Աֆղանստանից փախստականների համար. ԵՀ

Եվրոպայի երկրները պետք է ստեղծեն հումանիտար միջանցքներ Աֆղանստանից փախստականների կազմակերպված ընդունման համար: Օգոստոսի 17-ին այդ մասին հայտնել է Էկոնոմիկայի հարցերով եվրակոմիսար Պաոլո Ջենտիլոնին, գրում է tass.ru-ն, հղում անելով Reuters-ին:

«Կարծում եմ, որ Եվրոպան անխուսափելիորեն ստիպված կլինի ստեղծելու հումանիտար միջանցքներ և վարելու (փախստականների) կազմակերպված ընդունում՝ անօրինական միգրանտների չվերահսկվող հոսքերից խուսափելու համար»,- ասել է նա:

Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարներն օգոստոսի 17-ին տեսախորհրդաժողովի ձևաչափով կանցկացնեն արտակարգ կոնսուլտացիաներ Աֆղանստանի իրադրության շուրջը: Եվրամիությունը ներկայումս մտահոգված է Քաբուլից իր դիվանագիտական և տեխնիկական անձնակազմի տարահանմամբ, նաև քննարկվում են այն աֆղաններին ապաստանի տրամադրման հարցերը, որոնք աշխատել են Եվրոպայի ներկայացուցչություններում:

Նմանատիպ նյութեր